211652_close_icon
views-count340 դիտում article-date 21:15 21-07-2026

Նյու Դելիում հազարավոր ցուցարարներ պահանջում են Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Նյու Դելիի փողոցներ՝ պահանջելով Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը:

Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը կապված են ավելի քան 1 մլն մարդու՝ բժշկական բուհերի ընդունելության քննությունների արդյունքները չեղյալ հայտարարելու՝ իշխանությունների որոշման հետ: Պատճառը քննական հարցերի արտահոսքն էր: Շատերն այժմ ստիպված կլինեն նորից անցնել թեստերը։

Անկարգությունները սաստկացել են այն բանից հետո, երբ հացադուլ հայտարարած հայտնի ակտիվիստ Սոնամ Վանգչուկին ոստիկանությունը բռնի ուժով տեղափոխել է հիվանդանոց՝ ի հեճուկս նրա ընտանիքի և ցույցերի այլ մասնակիցների բողոքի:

Նմանատիպ նյութեր