211652_close_icon
views-count316 դիտում article-date 21:30 21-07-2026

Ռուսաստանը շարունակում է պատերազմը՝ թույլ չտալու, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն. Պեսկով

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պատերազմը՝ թույլ չտալու, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա միանգամայն անընդունելի է Մոսկվայի համար։

Նա պնդել է, որ եվրոպական երկրներում նման ծրագրեր են մշակում:

«Այդ թվում ՆԱՏՕ-ում՝ ամենաբարձր մակարդակով ասել են, որ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման մտադրություն ունեն. այդ ծրագրերը, ենթադրաբար, պատրաստ են։ Ավելին՝ դա կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մի մաս», - հավելել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր