211652_close_icon
views-count367 դիտում article-date 21:50 21-07-2026

Նիդերլանդները սեպտեմբերի 22-ից արգելք կմտցնեն իսրայելական բնակավայրերից ներմուծման վրա

Նիդերլանդների կառավարությունն այսօր հայտարարել է սեպտեմբերի 22-ից իսրայելաբնակների բռնազավթման տակ գտնվող պաղեստինյան տարածքներից ապրանքների ներմուծման արգելք սահմանելու մասին, հայտնում է Guardian-ը:

Նիդերլանդները կմիանան Իրլանդիային, Բելգիային և Իսպանիային՝ համալրելով Եվրոպական Միության այն երկրների շարքը, որոնք սահմանափակումներ են մտցրել իսրայելաբնակների կողմից բռնազավթված տարածքների հետ առևտրի նկատմամբ:

27 պետություններից բաղկացած դաշինքում ավելի ու ավելի բարձր են հնչում համաեվրոպական սահմանափակումներ մտցնելու կոչերը՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների և բռնազավթված տարածքներում բռնության աճի պատճառով, սակայն ԵՄ մի շարք անդամներ առայժմ զսպվածություն են ցուցաբերում:

Պաղեստինյան տարածքների իսրայելական բռնազավթումն ապօրինի է ճանաչված միջազգային իրավունքի տեսանկյունից:

«Առաջարկվող միջոցառումներով Նիդերլանդները հաստատում են իրենց հավատարմությունը միջազգային-իրավական այն պարտավորության կատարմանը, ըստ որի՝ չպետք է նպաստել վերոնշյալ հակաիրավական իրավիճակին»,- հայտարարել են Նիդերլանդների ԱԳՆ-ում:

Նմանատիպ նյութեր