ԱՄՆ Պետքարտուղարությունն ամողջ աշխարհում ամերիկացիներին կոչ է արել առավելագույն զգոնություն ցուցաբերել
ԱՄՆ Պետքարտուղարությունը նախազգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին ամբողջ աշխարհում «առավելագույն զգոնություն ցուցաբերելու» անհրաժեշտության մասին՝ կապված այն բանի հետ, որ Իրանը կարող է հարվածներ հասցնել արտերկրում գտնվող ամերիկյան օբյեկտներին և շահերին:
«Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին անվտանգության ոլորտում իրավիճակը դեռևս բարդ է և պահպանում է իրադարձությունների անանխատեսելի զարգացման ներուժ»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
«ԱՄՆ դիվանագիտական օբյեկտները, դրանց թվում՝ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս, արդեն դարձել են հարձակումների թիրախ: Իրանը և նրան աջակցող խմբավորումները կարող են հարվածներ հասցնել արտերկրում տեղակայված ամերիկյան այլ օբյեկտներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների և ԱՄՆ քաղաքացիներին առնչվող վայրերին ամբողջ աշխարհում»,- ընդգծվում է փաստաթղթում:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է նաև, որ տվյալ պահին Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիները «պետք է զգուշություն պահպանեն, բարձրացված զգոնություն ցուցաբերեն և պատրաստ լինեն ավիաչվերթների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի պարբերական փակմանը և տրանսպորտի աշխատանքի խափանումներին»: Իսկ տարածաշրջանից դուրս գտնվողներին խորհուրդ է տրվում «վերանայել դեպի Մերձավոր Արևելք և դրա տարանցմամբ ուղևորությունների ծրագրերը»: