211652_close_icon
views-count319 դիտում article-date 12:07 23-07-2026

Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ Այս մասին տեղեկանում ենք  ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կազդարարվի Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրով․ հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում։
Համերգից հետո Կապանի կենտրոնական հրապարակում տեղի կունենա դիսկոտեկ։ Միջոցառումների մուտքն ազատ է։

Նմանատիպ նյութեր