211652_close_icon
views-count394 դիտում article-date 19:12 27-07-2026

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) անօրինական է համարել իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում և պատասխան սահմանափակումներ է կիրառել նրանց նկատմամբ:

ԶԼՄ-ները հայտնում են, որ որոշումը կայացվել է փոխադարձության սկզբունքին համապատասխան։

Նշենք, որ Իրանի հետախուզության նախարարությունը մի քանի օտարերկրյա լրատվամիջոցի, այդ թվում՝ ադրբեջանական AzTV հեռուստաալիքին, ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում և զգուշացրել է քրեական պատասխանատվության մասին այդ ԶԼՄ-ների հետ համագործակցության դեպքում:

 

Նմանատիպ նյութեր