211652_close_icon
views-count316 դիտում article-date 21:32 29-07-2026

Թուրքիա-Միացյալ Թագավորություն առևտրի ծավալը հասել է 24 միլիարդի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հանդիպել է Անկարայում Միացյալ Թագավորության դեսպան Ջիլ Մորիսի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Հանդիպման ընթացքում նախարարը հայտնել է, որ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ու տնտեսական համագործակցությունը վերջին շրջանում զգալի թափ են ստացել։

Երկկողմ առևտրի ծավալը 2023-ի 18.9 մլրդ դոլարից 2025-ին հասել է 24 մլրդ դոլարի, իսկ ծառայությունների ոլորտում առևտուրը կազմել է շուրջ 8 մլրդ դոլար։ Միաժամանակ նշվել է, որ Միացյալ Թագավորության ուղղակի ներդրումների ծավալը Թուրքիայում 9.5 մլրդ դոլարից աճել է՝ հասնելով 15.2 մլրդ դոլարի։

Բոլաթը նաև ընդգծել է, որ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակների ընդլայնման շուրջ ընթացող բանակցություններում արձանագրվել են կարևոր առաջընթացներ, ինչը հիմք կհանդիսանա հետագա ներդրումների և ռազմավարական գործակցության ամրապնդման համար։

Աղբյուր՝ Ermenihaber

Նմանատիպ նյութեր