ԲՏԱՆ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքվիստին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Հանդիպման առանցքում եղել են Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային հաղորդակցության ուղղություններում։
Քննարկվել են նաև Շվեդիայի ոլորտային ընկերությունների հետ համագործակցության խորացման, Հայաստանում շվեդական տեխնոլոգիական ընկերությունների ներկայության ընդլայնման, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման, Դիջիթեքի շրջանակում համագործակցության, ինչպես նաև Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի միջազգային ճանաչելիության բարձրացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ «Ապահով միջավայր» նախաձեռնության (Safe/Safer Digital Environment) շրջանակում շվեդական փորձի և կրթական աջակցության ներգրավմանը, ինչպես նաև փոխադարձ մասնագիտական այցերի կազմակերպմանը։
Կողմերն անդրադարձել են նաև հեռահաղորդակցության և փոստի ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ ընդգծելով, որ դրանց հետագա զարգացումը կնպաստի երկու երկրների միջև գործընկերության ամրապնդմանն ու փոխշահավետ կապերի ընդլայնմանը։