211652_close_icon
views-count292 դիտում article-date 23:33 30-07-2026

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 30-ին հերթական այցով եղել է N բանակային զորամիավորումում։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Այցի շրջանակում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ։ Քննարկվել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Առանձնակի ուշադրություն է դարձվել կարգապահության պահպանմանն ու իրավախախտումների կանխարգելմանը։

Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական կարգի պահպանմանը, օրինակ ծառայել ծառայակիցների համար և բարձր պատասխանատվություն ցուցաբերել առաջադրված խնդիրների կատարման ու զինվորական կոլեկտիվում առողջ մթնոլորտի ձևավորման գործում։ Հանդիպումից հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ճաշել է զինծառայողների հետ։

 

Նմանատիպ նյութեր