211652_close_icon
views-count1114 դիտում article-date 10:54 31-07-2026

Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին վստահության համար: Այս մասին գրել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի  կառավարիչ Դավիթ Գևորգյանը։

«Քաջ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ: Վստահաբար ջանք ու եռանդ չեմ խնայելու արդարացնելու բոլոր սպասելիքները:

Ի գո՛րծ հանուն Հայաստանի Հանրապետության»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։

Նմանատիպ նյութեր