Մարդ բռնելը, խուզարկությունները, ազատությունից զրկելը ներքին կյանքում սովորական առօրյայի են վերածվել․ Տիգրան Աբրահամյան
Քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխում են՝ տնային կալանք կամ այլ ռեժիմ, ուրախանում ենք, բայց հիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը: Այս մասին գրել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի վերջո, ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու մարդկանց անհիմն՝ բացառապես մեկ անձի կամ նեղ խմբի քմահաճույքներով, բանտերում հայտնվելու, քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների բազմաթիվ զրկանքների համար:
Մարդ բռնելը, խուզարկությունները, ազատությունից զրկելը ներքին կյանքում սովորական առօրյայի են վերածվել:
Մարդկանց մի մասը սրա դեմ կռիվ է տալիս, մի մասը՝ փորձում հարմարվել, մի մասն էլ պարզապես օրվա կենցաղի մեջ է մխրճված»,-նշել է նա։