Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել
Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել։
Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։
Հիշեցնենք, որ հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի հայտարարությանը։
Իսկ արդեն հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը հայց է ներկայացրել դատարան՝ հայտարարելով, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունեին։ Դրմեյանը սկբզնապես հայցում ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել, որ նման պահանջ կարող է ավելացվել։