211652_close_icon
views-count310 դիտում article-date 21:59 04-08-2026

Եթե Հայփոստի տնօրենը լիներ ոչ թե պատգամավորի կին, այլ մեկ այլ պատգամավորի քեռակինը, ապա մենք այդպես էլ չէինք իմանա, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում․ Մեսրոպ Առաքելյան

Մի քանի օր է՝ հանրությունը տեղեկացել է, որ Հայփոստի տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք։ Պարզապես պետական ընկերության տնօրենը պաշտոնատար անձի կին է և ամուսնու հետ հայտարարագիր է ներկայացրել։ Եվ եթե Հայփոստի տնօրենը լիներ ոչ թե այդ պատգամավորի կինը, այլ մեկ այլ պատգամավորի քեռակինը, ապա մենք այդպես էլ չէինք իմացա, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում։

Չէինք իմանա այնպես, ինչպես չգիտենք մնացած այլ պետական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերը և ծախսերը, օրինակ տարեկան 300 մլն դոլար շրջանառություն ունեցող պետական ինչ-որ հիմնադրամի ղեկավարների աշխատավարձերը և ընդհանրապես, այդ շատ հետաքրքիր հիմնադրամի գործունեության մասին շատ ու շատ բաներ։

Առաջիկայում կխոսենք այդ շատ հետաքրքիր հիմնադրամի մասին ու Հայփոստը դրա կողքին ուղղակի հրաշք կդառնա»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր