211652_close_icon
views-count313 դիտում article-date 23:13 05-08-2026

Պուտինը հայտարարել է բանակում վերադասավորումների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է Պաշտպանության նախարարության թիկունքի բոլոր ծառայությունները կենտրոնացնել մեկ մարդու ձեռքերում։ Այդ գործողությունների ղեկավար է նշանակվել գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը, որը զբաղեցնում էր Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Պաշտպանության նախարարի առաջարկով որոշում է կայացվել թիկունքի բոլոր ծառայությունները մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու մասին։ Ցանկանում եմ նշել, որ ներկայիս պայմաններում դա նույնպես լիարժեք մարտական ​​գործողություն է։ Ես որոշում եմ կայացրել Վալերի Նիկոլայի Սոլոդչուկին նշանակել այս ոլորտի պատասխանատուի պաշտոնում», – ասել է Պուտինը Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Գլխավոր շտաբի պետը, հրամանատարները և զորքերի «Կենտրոն» և «Արևելք» խմբավորումների շտաբների պետերը։

Նաև վերաբաշխվել են պաշտպանության նախարարի տեղակալների պարտականությունները։ Փոխնախարար Ալեքսանդր Սանչիկը պատասխանատու կլինի զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի պատվերների կազմակերպման, ինչպես նաև զորքերի տեխնիկական աջակցության համար։

Փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, որը պատասխանատու էր Զինված ուժերի ռազմատեխնիկական աջակցության համար, կհսկի համակարգել ժամանակակից զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի մշակման հարցերը։

Գեներալ-գնդապետ Անդրեյ Իվանաևը կստանձնի Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնը, իսկ Պյոտր Բոլգարևը կծառայի որպես Արևելյան ռազմական շրջանի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար։

Նաև ՌԴ նախագահի հրամանագրով գեներալ-գնդապետ Դենիս Լյամինը, որը նախկինում զբաղեցնում էր Կենտրոնական ռազմական շրջանի շտաբի պետի պաշտոնը, նշանակվել է Զինված ուժերի անօդաչու համակարգերի զորքերի հրամանատար։

Նմանատիպ նյութեր