211652_close_icon
views-count532 դիտում article-date 16:33 09-08-2026

ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա առիթով:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա առիթով։

Հայաստանը բարձր է գնահատում Սինգապուրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկարողանանք որակական նոր ազդակ հաղորդել Հայաստան-Սինգապուր միջպետական հարաբերություններին՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/08/09/204886

Նմանատիպ նյութեր