211652_close_icon
views-count382 դիտում article-date 11:44 10-08-2026

Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սևակ Մարգարյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Ծովազարդ բնակավայր, ապրանքանիշը՝ «Ծովազարդ») արտադրական գործունեությունը:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորապես՝

արտադրական շինություննների պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

առաստաղը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու վտանգը,

դռները եղել են ոչ հարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

սանհանգույցի դուռը բացվել է արտադրամասի մեջ և գտնվել է ոչ բարվոք վիճակում,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,

սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Նմանատիպ նյութեր