211652_close_icon
views-count1510 դիտում article-date 21:39 10-08-2026

ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա

Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ԱՄՆ Պետքարտուղարությունը օտարերկրյա քաղաքացիներին տրված ավելի քան 175 000 վիզա է չեղարկել։ Aysor.am-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

«Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ շրջանում ԱՄՆ Պետքարտուղարությունը չեղարկել է ավելի քան 175 000 օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրերը՝ արտոնագրերի պայմանները խախտելու, հանցագործություններ կատարելու, ԱՄՆ քաղաքացիների դեմ բռնության կոչեր հնչեցնելու, ամերիկացիներից խաբեությամբ գումարներ հափշտակելու, ԱՄՆ ներգաղթային կանոնները խախտելու և ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու հիմքերով»,- նշված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր