Փաշինյանի իշխանությունը պահելու միակ հնարավարությունը վախի մթնոլորտ ստեղծելն է. Հովհաննես Իշխանյան. aravot.am
«Այն, ինչ իրականացնում է այս մաֆիայի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը, ամբողջ իմաստն այն է, որպեսզի բոլորի մոտ վախի մթնոլորտ ստեղծի, որովհետեւ իշխանությունը պահելու նրա միակ հնարավորությունը վախ սերմանելն է, մարդկանց գլխին զենք պահելը: Երբ տեսնում ենք, թե ինչպես են 70-ամյա Գագիկ Ծառուկյանին տապալում գետնին կամ ինչպես են Արգամ Աբրահամյանին ԱԱԾ աշխատակիցները գցում գետնին ու ոտքը դնում գլխին, այս ամբողջը նրա մասին է, որ մեր հույզերը, մեր խիղճը արթնանալու է, քննադատելու ենք, բայց դուք պատկերացրեք այս ամենը տեսնող գործարարներին: Իրենք տեսնում են այս կադրերը, մտածում են՝ շառից, փորձանքից հեռու, ինչ ասի՝ կանեմ, միայն թե ինձ այս օրը չգցեն, տնեցիներս նման կադրեր չտեսնեն»,- Aravot.am-ի ոխանցմամբ, «Հայելի» ակումբում նշեց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը:
«Իրականում պետք է անել հակառակը՝ ընդհանրապես չվախենալ, որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի վախի մթնոլորտ սերմանել հասարակության մեջ, մենք զրկվելու ենք մեր քաղաքական իրավունքներից, եւ քաղաքացիական, եւ ընտրական: Ինչպես տեսաք՝ արտասահմանում ապրող բազմաթիվ մարդիկ արդեն զրկվեցին իրենց ընտրական իրավունքից, ինչը կարելի է վերականգնել միայն այն դեպքում, երբ Փաշինյանի նպատակի ջրաղացին ջուր չլցվի: Մյուս կողմից ողջունելի է, որ հանրությունը, տարբեր մարդիկ դատապարտում են կատարվածը, բայց, ցավոք սրտի, վախի մթնոլորտը կարծես ստեղծվում է, եւ դա պետք է այս իշխանություններին, որ Տիգրանաշենի դավաճանությունն անեն, Սահմանադրության դավաճանությունն իրականացնեն, Սյունիքում դավաճանություն անեն»,- հավելեց Իշխանյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում