Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ «կապիտուլյացիա» տերմինից
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ավարտի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար դա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները մեզ վերադարձվեցին առանց մեկ կրակոցի։ Բնականաբար, Հայաստանը դա չարեց կամավոր, մենք նրան հարկադրեցինք։ Եթե պատերազմի պայմաններում դու որևէ մեկին հարկադրում ես, ապա դա նշանակում է, որ այդ կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այսինքն՝ այս տերմինում պետք չէ փնտրել որևէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ։ Սա պարզապես իրականություն է։
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ընթանում էին եռակողմ բանակցություններ։ Ես կտրականապես պնդում էի, որ ստորագրվող հայտարարության մեջ անպայման պետք է արտացոլվի միջանցքը, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Հայկական կողմը չէր ցանկանում դրա համար համաձայնություն տալ։ Բայց նա այնքան էլ շատ այլընտրանքներ չուներ։
Եթե պատերազմը շարունակվեր, մենք, իհարկե, նույնպես կորուստներ կունենայինք, բայց Հայաստանի կորուստները շատ ավելի մեծ կլինեին։ Որովհետև նրանց զորքերը, կարելի է ասել, գտնվում էին շրջափակման մեջ, և փաստացի դրանց ոչնչացումը լիովին հնարավոր էր։ Այդ պատճառով, նույնիսկ դա չցանկանալով, Հայաստանը համաձայնություն տվեց, և այդ