211652_close_icon
views-count1978 դիտում article-date 15:15 14-08-2026

Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզում․ Կապանում օտարերկրացի վարորդը «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն, իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով, վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վոլոդյա Մուրադյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Սարգսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր