211652_close_icon
views-count484 դիտում article-date 17:12 14-08-2026

Երևանում և Գեղարքունիքի մարզում լցակայանների գործունեություն է դադարեցվել. վերջիններս նաև կապարակնքվել են

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականին Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել  Երևանում՝ Թբիլիսյան խճ․ 20 հասցեի «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում և Դավիթ Բեկի 130/7 հասցեում «Էս Էս Օիլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան 70/1 հասցեում  «Լ. Մելիքյան» ԱՁ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում։

Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության ոլորտի մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Հարկ է նշել, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ բոլոր օբյեկտները կապարակնքվել են։

Նմանատիպ նյութեր