211652_close_icon
views-count2461 դիտում article-date 18:10 14-08-2026

Կրակի միջով անցա, դուրս եկա. ինչպես է տեղի ունեցել Ազատի կացարանի հրդեհը՝ ըստ մեղադրյալ Եղիշե Հակոբյանի․ news.am

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ օգոստոսի 14–ին, շարունակվում է Ազատի կացարանում հրդեհի գործով դատաքննությունը։ News.am-ի փոխանցմամբ, այսօր հարցաքննվել է գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը։

Նա նշեց, որ դեպքի օրը 23.00-ից անձնակազմն արդեն քնած է եղել, շարժ չի նկատել։ 

«Երբ նկատել եմ, որ հանգում է վառարանը, դուրս եմ եկել, նախամուտքի մոտ, Լևոնին ասել եմ, որ վառարանը հանգել է, փայտ բերեք։ Որոշ ժամանակ հետո դուրս եմ եկել, գնացել եմ պահեստ, հետո մտել եմ ճաշարան։ Երբ հետ եմ եկել, տեսել եմ, որ փայտն արդեն դրված է վառարանի մեջ։ Հանգել էր կրակը, քանի որ թաց էր եղել փայտը։ Լևոնից ճշտել եմ՝ կա՞ մի բան, որ կարող ենք վառարանը կպցել, ասել է՝ չգիտեմ։ Գնացել եմ պահեստ, որ ինչ-որ վառելանյութ գտնեմ ու փայտը կպցնեմ։ 

Մտել եմ ճաշարան, Ռադիկին հարցրել եմ՝ ինչով կարող եմ կպցել, բենզին կամ դիզվառելիք որտեղի՞ց կարող եմ վերցնել։ Ռադիկ Մաթևոսյանը նշել է, որտեղ կա։ Մութ էր, հեռախոսի լույսով գնացել ու գտել եմ, տեսել եմ պլաստմասե և երկաթյա տարաներով դրված է։ Այդ ցրտին ու մթին հնարավոր չէր, վառելիքը երկաթյա տարներից մեկից քաշեմ ու հանեմ, տեսել եմ պլաստամսե տարաներից որի մեջ է քիչ, վերցրել ու մտել եմ ներս։ 5 լիտրանոց էր, կիսով չափ էր լիքը։ Այդ պահին հարմար այլ բան չկար, որ լցնեի մեջը։

Մտել եմ ներս, այդ ընթացքում Ռադիկ Մաթևոսյանը, Լևոն Խառատյանը նույնպես ներս էին մտել։ Ընթացքում սուրճ ենք խմել։ Վառարանն արդեն հանգած էր, ես վերցրեցի՝ որպեսզի թեժացնեմ վառարանը։ Լցրեցի, վերևի կափարիչը փակեցի, զգացի ծուխ է դուրս գալիս, կափարիչը բացեցի, միանգամից բոցը տվեց դեմքիս, դեմքս այրվեց։ Այդ պահին շիշը ձեռքումս էր, ընկավ գետնին։ Հետ եմ քաշվել, երբ աչքերս բացել եմ, տեսել եմ, որ կրակը տարածվում է  դրսի մուտքի մոտ։ Տեսա, որ Լևոնն ու Ռադիկը ուզում են ոտքով հանգցնել»,– պատմեց նա։

Եղիշե Հակոբյանը նշեց, որ սկբում փորձել են կրակը հանգցնել «բուշլատով», չի ստացվել, հետո երբ դրսից ձայներ է լսել, մտածել է, որ դրսից արդեն օգնում են և ինքը կրակի միջով անցնելով դուրս է եկել կացարանի նախամուտքի մոտ։

Նրա խոսքով, կրակը բռնկվելուց մինչև կացարանից իր դուրս գալը տևել է մոտ 8 րոպե։ Դիտարկմանը, որ 8 րոպեն բավական երկար ժամանակ է, ի՞նչ էր անում այդքան երկար կացարանում, Եղիշե Հակոբյանը պատասխանեց. «Ես մոտավոր 8 րոպե եմ նշել, բայց ես չեմ կարող կոնկրետ ժամանակահատված նշել, ես այդ վիճակում չեմ կարող այդ ժամանակը ֆիքսել։ Էդ ժամանակ ես վառվելուց եմ եղել, Լևոն Խառատյանը և Ռադիկը հանգցնելուց են եղել։ Հետո ես ներս եմ մտել զինանոց, փորձել եմ ինչ-որ մի բան գտնեմ, որ կարողանամ հանգցնեմ։ Ներս եմ մտել, տեսել եմ, որ Ռադիկ Մաթևոսյանը դուրս է գալիս։

Ես բաց կրակն եմ տեսել վառարանի սենյակում, ննջարանում ես կրակ ընդհանրապես չեմ նկատել։ Այդ ժամանակ մութ էր»։

Նա հավելեց, որ իր դուրս գալուց առաջ ննջասենյակի դուռը կիսաբաց է եղել և ինքը տեսել է, որ այնտեղ լույս չկա. «Ես ակնկալել եմ, որ պետք է անձնակազմից թեկուզ դուրս գան, ադյալները իրենց մոտ էին, գոնե ադյալներով օգնեն։ Հետո, որ դուրս են եկել, տեսել են, որ մնջանում ընդհանրապես կրակ չկա։ Դրսում տեսել եմ, որ Լևոն Խարատյանը ձյան մեջ պառկած էր, այրվածքներ ուներ։

Ես նկատել եմ, որ գոռում էին, ինչ–որ մեկը պատուհանները ջարդում էր, ինչ–որ մեկը կրակմարիչներից էր բերում։ Ես մեկը վերցրել եմ, ցանկացել եմ երկրորդ անգամ ներս մտնել, չեմ կարողացել։

Վաղինակն էլ երկաթը խողովակ է բերել, որով փորձել ենք ճաղավանդակի երկաթները ծռել։ Ժիրայրին եմ առաջինը նկատել, հետո Գարուշին են հանել։ Ժիրայրը, որ որ դուրս եկավ, ուսիս բռնեցինք, հանեցինք, որովհետև մենակ ես չեմ եղել, Վաղինակն էլ է եղել։ Հետո մոտիկացել ենք մի կողմ, Գարուշին էլ ենք հանել, իրենք կողանց են դուրս եկել։

Լուսամուտը մի քիչ բարձր է, ճաղերից բռնվելով բարձրացել եմ լուսամուտի վրա, որ ներս մտնեմ, մի հոգի ներսից մոտիկացել է, մայկից բռնել եմ, ուզեցել եմ քաշեմ, հանեմ, ընկել է, մայկեն ճղվել է, ձեռս էլ մնացել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր