ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 3400 քմ մակերեսով հողատարածքը. վարչապետ
Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 3400 քմ մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 23 միլիոն 236 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: