211652_close_icon
views-count1588 դիտում article-date 15:54 18-08-2026

Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի հուլիս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 269 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 86.7 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

•    մթերային խանութներում ՝ 41 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 16.9 մլն դրամ,
•    մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 30 խախտում, տուգանքի չափը՝  7.3 մլն դրամ,
•    հանրային սննդի ոլորտում՝ 27 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 7.6 մլն դրամ, 
•    հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 18 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ,
•    ավտոտեխսպասարկման ծառայության ոլորտում՝ 16 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.5 մլն դրամ,
•    մսամթերքի առևտրի ոլորտում՝ 15 խախտում, տուգանքի չափը՝ 4.1 մլն դրամ,
•    կահույքի առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ 2.5 մլն դրամ,
•    հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.7 մլն դրամ,
•    դեղերի և բժշկական պարագաների առևտրի ոլորտում՝ 8 խախտում, տուգանքի չափը՝ 3.5 մլն դրամ,
•    այլ ոլորտներում` 90 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 33.6 մլն դրամ։
   
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 63 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է  193, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 48.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

•    շինարարություն ոլորտում՝ 14 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 35, տուգանքի չափը՝ շուրջ 8.8 մլն դրամ,
•    հանրային սննդի ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 38, տուգանքի չափը՝ 9.5 մլն դրամ,
•    այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 40 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 120, տուգանքի չափը՝  30 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  23 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 9.5 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

•    ատամնաբուժարանի ոլորտում ՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.8 մլն դրամ,
•    առողջապահության  ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.3 մլն դրամ,
•    այլ ոլորտներում`  16 խախտում, տուգանքի չափը՝ 6.4 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր