211652_close_icon
views-count892 դիտում article-date 10:09 22-08-2026

Շվեյցարիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար  Իգնացիո Կասիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Խնդրում եմ ընդունել իմ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ուրախ եմ, որ մենք հնարավորություն կունենանք շարունակելու մեր տարիների ընթացքում զարգացած սերտ և կառուցողական համագործակցությունը։ Ես մեծապես գնահատել եմ մեր շփումները և համոզված եմ, որ միասին աշխատելով՝ կարող ենք առավել ամրապնդել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկարամյա և վստահության վրա հիմնված հարաբերությունները»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Նմանատիպ նյութեր