Փաշինյանը մտածված կերպով Հայաստանն ու Ղարաբաղը տարել է պատերազմի, իսկ ավելի կոնկրետ՝ անխուսափելի պարտության, որպեսզի ձերբազատվի Ղարաբաղից ու բացի «պատմության վարագույրը»․ Հարութ Ուլոյան
Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱԺ-ում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Փաշինյանի ելույթի որոշ մտքերից․
- «Հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է «իրական Հայաստան»-ի գաղափարախոսության օգտին»։
Սուտ։ Այն, որ ՔՊ-ն ստացել է ամենաշատ քվեները, դա որևէ կերպ չի նշանակում, թե այդ մարդիկ ներկայացնում են «ժողովրդին»։ Նրանք ընդամենը ժողովրդի մի մասն են, այն էլ՝ ոչ մեծամասնությունը։ Նույնիսկ ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 50 տոկոսից պակաս քվե։ Եթե այս արդյունքով կարելի է եզրակացնել, թե ժողովուրդը ՔՊ-ի գաղափարախոսության օգտին է քվեարկել, ապա նույն ժողովրդի 50 տոկոսից ավելին մերժել է ՔՊ-ին։
- «1990 թվականին ՀՀ անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու համար»։
Կատարյալ սուտ։ Հռչակագրի ՆԱԽԱԲԱՆՈՒՄ «պատմական արդարություն» ձևակերպումը բացարձակապես արտահայտված չէ նման կոնտեքստում ու չէր էլ կարող լինել։ Հայաստանի անկախության գործընթացը, Հայաստանի անկախության հռչակումն ու անկախ պետության կայացումը որևէ կերպ չեն պայմանավորվել ապագայում «պատմական արդարության» վերականգնմամբ։ Ու դա զուտ միայն այն պատճառով, որ Հայաստանի անկախության հաստատումն արդեն իսկ «պատմական արդարության» վերականգնում էր։ Այս արձանագրումը մերժողներն, ըստ էության, մերժում են նորանկախ Հայաստանի որևէ կապը Հայաստանի առաջին հանրապետության, ինչպես նաև՝ ընդհանրապես «Հայաստան-Արմենիա» կոչվող ազգային, պետական ու աշխարհագրական միավոր հանդիսացող և պատմական շրջափուլեր անցած կառուցվածքի հետ։
- «2021 թվականին, երբ ընդդիմությունը զարգացնում էր «պարտված իշխանությունը պետք է հեռանա» թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց ՔՊ կուսակցությանը, մինչդեռ 1994 թվականից ի վեր «պատերազմում՝ հաղթանակ»-ի թեզով, կամ որպես «հաղթական առաջնորդ» հանդես եկած նախկին նախագահներից որևէ մեկը չի ստացել ժողովրդի վստահության մանդատը», - սա ասելուց հետո, Փաշինյանը եզրակացնում է, որ այս ամենը խոսում է այն մասին, որ «Ժողովուրդն ավելի վաղ է գլխի ընկել, որ Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է»։
Ի՞նչ է ասում Փաշինյանը։ Ըստ էության, նա ասում է հետևյալը՝ Հայ ժողովուրդն ի սկզբանե մերժել է ռազմական հաղթանակներն ու Ղարաբաղյան շարժումը և նախկին ղեկավարներին ձայն չի տվել, քանի որ նրանք ժողովրդի վզին են փաթաթել Ղարաբաղը, իսկ 2021 և 2026 թվականներին ես՝ Փաշինյանս, ընտրվեցի, քանի որ ժողովուրդը նախընտրեց պարտությունն ու Ղարաբաղից ձերբազատվելու տրամադրությունները։
Ինչպես ասում են՝ ավելացնելու բան չկա։ Այս դեպքում՝ մտածողն ու եզրակացություններ անողները պետք է լինեն Փաշինյանի կողմնակիցները։ Սա այն դեպքերից չէ, երբ պետք է ինչ-որ վերլուծություններ արվեն, թե քաղաքական առումով ինչ մտքեր են արտահայտվում կամ ինչ հեռանկարներ են սպասվում։ Ամեն ինչ շատ «անկեղծորեն» ասվում է։ Ավելի կոնկրետ՝ հանցանք կատարողն ուղիղ հայտարարում է, որ ինքը, այո՛, կատարել է այդ հանցանքը։ Այո՛, դուք կարող եք «հանցանք»-ի փոխարեն կիրառել «հերոսություն» ձևակերպումը, բայց, այնուամենայնիվ, արարքը խոստովանվում է բացահայտորեն։
- Փաշինյանը նաև հայտարարում է, թե՝ «Մեր պատմական ավանդույթը՝ ժողովորդին գաղափարներ պարտադրելն է [․․․] և այս ավանդույթը շարունակվել է մինչև 2018 թվականը»։
Սա, իհարկե, Փաշինյանի արտահայտած մտքերից ամենաանհեթեթն է։ Եթե 2018 թվականից հետո՝ Փաշինյանի վարչապետ դառնալով է պայմանավորվել «ավանդույթի» փոփոխությունը, ապա ինչպես էր, օրինակ, Փաշինյանը մերժում բանակցային պլանը, հոխորտում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և այլն, և այլն։ Ավելին, մի փոքր անց, Փաշինյանն ինքն է անդրադառնում այդ թեմային, հայտարարելով հետևյալը․
- ««Արցախը Հայաստան է և վերջ» ասածս չեմ մոռացել, և դա եղել է արտահայտում՝ իմ նվիրմանը Արցախյան շարժմանը։ Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մենք վարագուրը բացել և տեսել ենք, որ Ղարաբաղը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանը զրոյացնելու նախագիծ։ [․․․] «Արցախը Հայաստան է և վերջ»-ը ծառայել է այս նպատակին, որ ի վերջո բացենք մեր պատմության վարագույրը»։
Այսինքն, եթե համադրենք այս երկու մտքերը, կստացվի, որ «ժողովրդին գաղափարներ [այսինքն՝ Ղարաբաղ] պարտադրելը», իրականում, «նվիրաբար» շարունակվել է նաև 2018 թվականից հետո։ Ավելին, ոչ միայն շարունակվել է, այլև մի քանի մակարդակ ավելի բարձր է «պարտադրվել»։ Իսկ պարտությունից հետո, ինչ-որ հրաշքով, «վարագույրը» բացել ու «հասկացել» են, որ «դեպի պայծառ ապագա» տեսարանին Ղարաբաղն էր խանգարում։ Սա միայն մակերեսայնորեն։ Իսկ եթե շատ ավելի բովանդակային մեկնաբանենք Փաշինյանի հետևյալ միտքը, այն է՝ ««Արցախը Հայաստան է և վերջ»-ը ծառայել է այս նպատակին, որ ի վերջո բացենք մեր պատմության վարագույրը», ապա այն ուղղակիորեն ինքախոստովանական ցուցմունք է հետևյալի մասին․ Փաշինյանը մտածված կերպով Հայաստանն ու Ղարաբաղը տարել է պատերազմի, իսկ ավելի կոնկրետ՝ անխուսափելի պարտության, որպեսզի ձերբազատվի Ղարաբաղից ու բացի «պատմության վարագույրը»։
Փաշինյանի տվյալ ձևակերպումներն այնքան ապշեցուցիչ են, որ չեն էլ թողնում մեկ այլ արգումենտ առաջ քաշես, այն է՝ Իսկ ի՞նչ, եթե մենք ինչ-որ հրաշքով հաղթեինք պատերազմը կամ, թեկուզ, այն հնարավոր լիներ կանգնեցնել շատ ավելի վաղ՝ նվազագույն կորուստներով։ Այս արգումենտն ի բնե այլևս գոյություն ունենալ չի կարող, քանի որ, ինչպես նշեցի, Փաշինյանի ձևակերպումներն իսպառ ոչնչացնում են իրավիճակի զարգացման նման տեսական հնարավորությունը։ Մարդն ուղղակիորեն, առանց սեթևեթանքի ասում է հետևյալը՝ մինչև Ղարաբաղը չկործանվեր, այն էլ՝ այն գնով, որով կործանվեց, մինչև վերջնականապես չուրանանք Ղարաբաղն ու մեր արմատներին առնչվող ցանկացած իրադարձություն, մենք չենք բացի «պատմության վարագույրը»։