211652_close_icon
views-count2719 դիտում article-date 18:49 31-08-2026

Աէրացիայից այսօր բերման ենթարկված 2 բնակիչները ձերբակալվել են. news.am

Աէրացիայից այսօր բերման ենթարկված 2 բնակիչները ձերբակալվել են։

NEWS.am–ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։

Նշենք, որ այսօր բերման էին ենթարկվել Աէրացիայի տնակներում բնակվող Արմեն Մանուկյանը եւ Ալինա Մանուկյանը, որոնք ըստ հարազատների, ունեն առողջական խնդիրներ, երկրորդ կարգի հաշմանդամներ են։ Ալինա Մանուկյանը 3 ամսական բալիկ ունի։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։ 

Արդեն այսօր Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի մեծ խմբով։

Իրավիճակը լարվել էր տարածքում, ինչից հետո երկու բնակիչ բերման էին ենթարկվել։

Նմանատիպ նյութեր