211652_close_icon
views-count2407 դիտում article-date 18:58 31-08-2026

«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»․ Արմեն Ներսիսյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Ազգային կրթության խորհրդի» անդամ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանը դպրոցների միավորման ծրագիրը բնութագրում է որպես գյուղերի դատարկման ծրագիր՝ նշելով, որ նման որոշման հիմքում լուրջ ուսումնասիրություններ կատարված չեն․ փակվող գյուղական դպրոցների շենքերից շատերը տիպային են, գտնվում են բարեկեցիկ պայմաններում։

Շիրակի մարզում լուծարման ենթակա են 48 դպրոցներ, Հայաստանի ողջ տարածքում՝ 219-ը։

Արմեն Ներսիսյանի տեղեկացմամբ, այս տարվա սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզի Փոքրաշեն ու Հովունի համայնքների դպրոցները կմիավորվեն Քեթիի դպրոցի հետ, նոր դպրոցը կառուցել են, ավարտել են նաև ճանապարհաշինությունը։

«Մնացել է միայն բնակիչներին մեր ձևակերպմամբ՝ գումարով կաշառելը, որպեսզի երեխաներին հարևան գյուղում կառուցված դպրոց տեղափոխեն (զրուցակիցը նկատի ունի կառավարության կողմից յուրաքանչյուրի երեխայի համար ծնողին տրամադրվող 2 հազարական դրամը՝ որպես ճանապարհածախս․ Ա․Ն․)։

Մենք ունենում ենք տխուր պատկեր, նախադեպային պատկեր, որ դպրոցները միավորում են, իսկ միավորման գործընթացը ինչ բառով էլ ձևակերպեն՝ միավորել, խոշորացնել, կլաստերացնել, միևնույնն է՝ երկու գյուղերում դպրոցները փակվում են, իսկ դա բերելու է անդառնալի հետևանքների»,- ասում է Արմեն Ներսիսյանը։

Ըստ նրա, Ամասիայի տարածաշրջանում դպրոցների միավորման գործընթացն այս պահին չի իրականացվում զուտ ճանապարհների վատ վիճակի պատճառով, երբ ճանապարհները վերանորոգեն, անմիջապես կփակեն գյուղական դպրոցները։

«Մենք, ըստ էության, ականատես ենք լինում հայկական գյուղերի դատարկման։ Այնպես չէ, որ թեմա է, մենք բարձրաձայնում ենք, խորությամբ ուսումնասիրված է, շերտերը բացահայտված են, թե ինչ հարվածներ են սպասվում», -ասում է Արմեն Ներսիսյանը։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր