Գողության դեպք՝ Երևանում․ Ռուբինյանց փողոցի կիսակառույց շենքից գողացել են պղնձյա մալուխներ․ պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս
Օգոստոսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 27 շենքից կատարվել է պղնձյա մալուխների գողություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 45-ամյա Գեղամ Վ․-ն հայտնել է, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, անհայտ անձը գաղտնի մուտք է գործել Ռուբինյանց փողոցի 5/14 հասցեում գտնվող կիսակառույց և չբնակեցվող շենք և այնտեղից գողացել մոտ 480 հազար դրամ արժողությամբ պղնձյա մալուխներ։
Նա հայտնել է նաև, որ տարբեր օրերի կատարված գողությունների հետևանքով իրեն պատճառվել է ընդհանուր 4 մլն 780 հազար դրամի գույքային վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։