211652_close_icon
views-count754 դիտում article-date 22:10 06-09-2026

ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է մինչև ռեկորդային 1,1 դոլար 1 լիտրի համար

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկրում բենզինի գները, ամենայն հավանականությամբ, կնվազեն՝ չնայած Իրանի հետ շարունակվող պատերազմին և վառելիքի թանկացմանը։

«Եթե պետք լինի ենթադրել, ապա, ամենայն հավանականությամբ, գները կիջնեն, ոչ թե կբարձրանան»,- ասել է Ռայթը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում սովորական բենզինի միջին գինն արդեն հասել է մոտ $4,15-ի մեկ գալոնի համար (մոտ $1,10 մեկ լիտրի համար)։ AAA-ի տվյալներով, սեպտեմբերի 6-ի դրությամբ ազգային միջին գինը կազմում է $4,1473 մեկ գալոնի համար, ինչը զգալիորեն բարձր է մեկ տարի առաջվա ցուցանիշից, երբ այն կազմում էր մոտ $3,20։

Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր վառելիքի հետագա թանկացումը Իրանի հետ պատերազմի, Ուկրաինայի հակամարտության և ամերիկյան նավթի պաշարների կրճատման պատճառով, Ռայթը հրաժարվել է միանշանակ կանխատեսում անել։ Դրա փոխարեն նա հղում է արել ֆյուչերսների շուկային․ ըստ նրա, մոտ երկու ամիս անց մատակարարվող բենզինի արժեքը ներկայումս մեկ գալոնի հաշվով ավելի քան 30 ցենտով ցածր է ներկայիս գնից։

Նմանատիպ նյութեր