211652_close_icon
views-count496 դիտում article-date 11:42 07-09-2026

Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի՝ նույնիսկ նախկին կnռուպցիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս դեպքում սահման չունի. Տիգրան Ավինյան

Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի՝ նույնիսկ նախկին կnռուպցիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս դեպքում սահման չունի: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Վերջերս ԱԺ-ում լսեցի՝ քննարկում են մանկապարտեզների հիմնանորոգումը, և նշվեց, որ Երևան քաղաքում ոչ մի նոր մանկապարտեզ չի կառուցվել։ Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի՝ նույնիսկ նախկին կոռուպցիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս դեպքում սահման չունի։

Գնալ, խոսել մի ոլորտի մասին, որտեղ ունենք մոտ 45 հիմնանորոգված կամ նոր կառուցված մանկապարտեզներ։ Հիմնանորոգվածների մեջ ունենք, որ քանդել ու զրոյից կառուցել ենք։ Խոսել են մարդիկ, ում իշխանությունների օրոք էս մանկապարտեզներն օտարվում էին տասնյակներով։ Եվ նրանք հլը խոսում են»։
 

Նմանատիպ նյութեր