211652_close_icon
views-count1348 դիտում article-date 11:19 14-09-2026

ՀԹՖ նախագահը հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի ու թենիսի ֆեդերացիայի նախագահներին

 Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի աջակցությամբ Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վեսելա Լեչևայի և երկրի թենիսի ֆեդերացիայի նախագահ Իվան Տիկովի հետ։  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թենիսիստների պատրաստության, համատեղ ուսումնամարզական գործընթացների, մարզչական և մրցավարական կազմերի վերապատրաստման, մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։  

Հանդիպմանը մասնակցել է նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրեն Դավիթ Չիբուխչյանը, որը բուլղարացի գործընկերներին ներկայացրել է Ծաղկաձորի բարձրադիր սպորտային բազայի հնարավորությունները,   թենիսի մարզումների համար ստեղծված պայմաններն ու մարզական մյուս ենթակառուցվածքները։  

Կողմերը քննարկել են Ծաղկաձորում բուլղարացի մարզիկների համար ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մարզահամալիրի բարձրադիր դիրքը և մարզիկների նախապատրաստության համար առկա պայմանները։

Նմանատիպ նյութեր