211652_close_icon
views-count493 դիտում article-date 16:01 14-09-2026

ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ իտալական հայտնի տեխնիկական հովանավոր Macron ընկերության հետ համատեղ, պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա խաղերի մարզաշապիկները։

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, նոր համազգեստի դիզայնը ստեղծվել է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերի ոգեշնչմամբ։

Տնային մարզաշապիկի վրա պատկերված են թռչնագրային նախշազարդեր, իսկ արտագնա խաղերի համար նախատեսված տարբերակի դիզայնի հիմքում ընկած են հնագույն մատյանները եզերող զարդանախշերը: Դարերի պատմություն ունեցող այս մշակութային տարրերն այսուհետ կկազմեն ազգային ընտրանու նոր կերպարի մի մասը։

Հատկանշական է, որ նոր մարզաշապիկների ներկայացման խորհրդանշական տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ ՀՖՖ-ն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Մատենադարանին՝ նկարահանման գործընթացին աջակցելու համար։

Նմանատիպ նյութեր