Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի խնդրանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին. Ճամբարակում զինվորների վրաերթից գոնե դասեր քաղեն․ պետք է լուծվի նաև արտաքին լուսավորման խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը օգոստոսի 19-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթի մասին։ Այդ օրը «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան Ճամբարային Վահան գյուղ տանող ավտոճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողների, որոնցից մեկը մահացել էր, 6-ն էլ տեղափոխվել էին հիվանդանոց։
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգության վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրանքով դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին, որպեսզի վերջինները միջոցներ հատկացնեն և այդ մոտ 2 կիլոմետրանոց ճանապարհին անցկացնեն արտաքին լուսավորություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե այդ ճանապարհահատվածը, որի մոտ է գտնվում նաև զորամասը, ապահովված լիներ արտաքին լուսավորմամբ, հնարավոր է կանխվեր վրաերթը. վարորդը կտեսներ հետիոտներին և կարգելակեր իր կողմից վարած՝ դարն ապրած ավտոմեքենան։
Հիմա գոնե ցուցաբերեք պետականամետ մոտեցում և խնդիրը շատ արագ լուծեք։ Հավատացեք, այդ քայլով առաջին հերթին դուք լավություն կանեք զինվորներին, այն զինվորներին, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում Հայաստանի սահմանները։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 հետիոտնի։
Վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել էր։
Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Ճամբարակ ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար, Հրաչ Գևորգյան, և օրվա պատասխանատու դասակի հրամանատար Գրիշ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին պարեկներ Կարեն Պողոսյանն ու Մանվել Ղազարյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։