211652_close_icon
views-count559 դիտում article-date 19:30 14-09-2026

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված ծառայողը սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձանց։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 13-ին նույն տարածքային բաժնի ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել վերոնշյալ ծառայողին, ինչի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, 0,46 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։

Վերոնշյալ ծառայողը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի աշխատակիցների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր