211652_close_icon
views-count289 դիտում article-date 20:44 14-09-2026

Գերմանական պատվիրակությունը ՊՆ-ում անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել


Պաշտպանության նախարարությունից հաղորդում են․

«Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։

ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու դրա հեռանկարներին վերաբերող հարցեր»։

Նմանատիպ նյութեր