211652_close_icon
views-count1471 դիտում article-date 14:55 16-09-2026

Անկախության 35-ամյակին նվիրված համերգ կանցկացվի Հանրապետության հրապարակում

ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր տոնական համերգը սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում:

Հնչելու են անկախության շրջանի լավագույն հիթերը՝ նոր գործիքավորմամբ և մոտեցմամբ: Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սևակ» բենդը և այլ սիրված արտիստներ. դիրիժոր` Սերգեյ Սմբատյան: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նմանատիպ նյութեր