211652_close_icon
views-count1951 դիտում article-date 19:02 16-09-2026

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

Պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

•    Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ
•    Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000,000 ՀՀ դրամ
•    Քանակը՝ 500 հատ
•    Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ լողացող

Որպես շուկա ստեղծող՝ Ակբա բանկը ֆոնդային բորսայում կապահովի նշված պարտատոմսերի կանոնավոր առք ու վաճառքի հայտերի առկայությունը՝ ներդրողների համար ձևավորելով բարձր իրացվելիություն և թափանցիկ գնագոյացում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
 

Նմանատիպ նյութեր