«Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Նիկոլ Փաշինյանի ու Դավիթ Ղազինյանի բանավեճը
Վերջին մի քանի օրերին ինձ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, կապված կառավարության ղեկավարի ավտոշարասյան պատճռով առաջացող խցանումների հետ. առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված մեր քաղաքում, որ քշելը համարյա անհնարին է դարձել, կառավարության ղեկավարի ավտոշարասյան համար փակվում են փողոցներ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, գրում է news.am-ը։
«Խորհուրդ եմ տալիս, օրինակ, ձեր ավտոշարասյունը մի օր մի տեղից առանձին դուրս գա, դուք մի հատ այլ մեքենայով դուրս գաք և հարակից փողոցներում տեսնեք, թե ինչ է կատարվում»,–ասաց նա՝ հավելելով, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած հեծանվավազքի պատճռով ևս կաթվածահար էին եղել բազմաթիվ ճանապարհներ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հեծանիվի հետ կապված միջազգային մրցաշար է տեղի ունեցել Հայաստանում առաջին անգամ։ Բա որ Հայաստանում օլիմպիական խաղեր տեղի ունենան։ Ձեր տրամաբանությամբ, որ գնանք, Հայաստանի ճանապարհներով մենակ սելեր պիտի երթևեկեն։
Ես ընդհանրապես, որ հեծանիվ եմ քշում, քշում եմ ժամը 5:15, երբ բոլորը քնած են լինում այդ ժամին։ Շաբաթ օրը, որ ես հեծանիվով դուրս եմ եկել առավոտյան 5:30 և երթևեկել եմ Սևան– Շողակաթ–Ծափաթաղ–Վարդենիս երթուղով և Սևան-Երևան մայրուղով անցել եմ 5:30–ից 5:50 րոպե»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում