211652_close_icon
views-count2209 դիտում article-date 21:00 16-09-2026

«Պետության մեջ երկրորդ պետություն կամ երկրորդ կառավարություն, երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են»․ Նիկոլ Փաշինյան

«Դե, դե, ուրեմն եթե գնաց այդ ուղղությամբ խոսակցությունը, պատասխանեք այդ հարցին․ ինչո՞ւ է, որ դուք Ղարաբաղից լինելով՝ Երևանում երկու սենյականոց բնակարան ունեք, մյուս 100 000-ը չունի։ Ի՞նչն է դրա պատճառը։ Կառավարական դաչան, ինչպես ասում եք, իմը չի, ՀՀ-ինն է։ Այդ կառավարական դաչայում ժամանակին ձեր ղեկավարներն են ապրել, որոնց ժամանակ անտուններ են եղել, նրանցից առաջ էլ են ապրողներ եղել։ Բա ինչո՞ւ դուք, ղարաբաղցի լինելով, Երևանում ունեք երկու սենյականոց տուն, ուրիշները… նույնիսկ մարդիկ կան, որոնց անունը չեմ տալիս, շենքեր ունեն Երևանում։ Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն։ Տասնյակ շենքեր ունեն, տասնյակ հյուրանոցներ ունեն։ Տվե՛ք, թող ապրեն։ Եվ ՀՀ-ն իր գույքով վճարելու կարիք չունի, 800 միլիարդ դրամ հատկացում է արված։ 800 միլիարդ դրամ հատկացում է արված, թող մարդիկ գնան այդ հատկացումներից օգտվեն»,- Aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հարց էր ուղղել արցախցիների՝ բնակարանային բարձր վարձերի մասին և առաջարկել Նիկոլ Փաշինյանին՝ բնակվելու տեղ չունեցող արցախցիներից որոշներին տեղավորել կառավարական ամառանոցներում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր