«Գյումրու օր» տոնակատարությունը հնարավոր է նշվի բարերարի փողերով․ այս հարցի շուրջ թեժ խոսակցություն՝ ավագանու նիստում․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Ամառային արձակուրդից հետո տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստը ոչ միայն հագեցած էր քաղաքական փոխադարձ խայթոցներով, այլ մշակութային բուռն վիճաբանություններով։
«Գյումրու օր» տոնակատարությունը կազմակերպելու համար քաղաքապետարանի մշակութային բաժինն ավագանու հաստատման էր ներկայացրել 17 միլիոն դրամ հատկացնելու հարցը։ Եվ մինչ մշակույթի բաժնի աշխատակիցը զեկուցում էր, թե ինչ մրցույթներ են հայտարարելու, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հպարտորեն նշեց, որ այս տարի էլ հնարավոր է այդ 17 միլիոն դրամը մնա քաղաքին, քանի որ բարերարը (անուն չհնչեցրեց, ամենայն հավանականությամբ ի նկատի ունի Սամվել Կարապետյանին) պատրաստ է գյումրեցիներին իր ֆինանսով տոն պարգևելու։ Այս հայտարարությունը դուր չեկավ ավագանու գրեթե բոլոր խմբակցությունների ղեկավարներին, առավել շատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանին։
«Ուզում եմ հայտարարել, որ շատ հնարավոր է այս գումարը ևս տնտեսվի, և մենք շատ բարձր մակարդակի քաղաքի օր կունենանք, արդեն կա պայմանավորվածություն։ Վստահ եմ՝ շատ գեղեցիկ, շատ հագեցած տարբեր միջոցառումներ՝ Գյումրու օր կունենանք»,- ասաց Ավետիս Առաքելյանը։
ՔՊ-ական Շավարշ Արամյանն էլ ասաց․ «Գյումրու տոնակատարությունների հետ կապված պարոն Ռուբեն Մխիթարյանը շատ ճիշտ է ասում՝ ավելի լավ է գումար ավելացնել ու «Գյումրու օրը» մենք մեր համայնքապետարանի միջոցներով նշենք, քան որևէ մեկի օգնությանը դիմենք
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում