Դատական դեպարտամենտը կներկայացնի վիճակագրական վերլուծություն
ՀՀ դատական դեպարտամենտում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5) 2014 թվականի մարտի 5-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ դատարանների 2012-2013թթ. գործունեության վերաբերյալ համեմատական վիճակագական վերլուծության ներկայացումը:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը կներկայացնի 2013թ-ի ընթացքում ՀՀ դատարանների գործունեության վերաբերյալ ամբողջական վիճակագրություն ու դրա համեմատական վերլուծությունը 2012թ-ի վիճակագրության նկատմամբ:
ՀՀ Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն