211652_close_icon
views-count2114 դիտում article-date 10:11 04-04-2014

Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի համար անընդունելի թեկնածու է համարվել. ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում Մաքսային միության կամ նրա մերձակա տարածքում երեք կառավարություն է փոխվել։ Մարտի 18-ին հրաժարական է տվել Ղրղըզստանի կառավարությունը։ Ապրիլի 2-ին՝ Ղազախստանի կառավարությունը։ Տիգրան Սարգսյանի հրաժարականն էլ դառնում է երրորդը այդ շարքում։ Այս վիճակագրությունը շատերին հիմք է տալիս մտածել, թե կառավարության փոփոխությունը Հայաստանում ավելի շատ արտաքին քաղաքական գործընթացների հետևանք է։ Փորձագետներից շատերը կարծիք են հայտնում, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված է նրա իբր արևմտամետ լինելու և այն փաստի հետ, որ նա ընդամենը վերջերս Բրյուսել կատարած այցի ընթացքում հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը։ Ըստ որոշ գնահատականների՝ չնայած ակտիվորեն Հայաստանը դեպի Մաքսային միություն տանելու գործողություններին, Տիգրան Սարգսյանն անընդունելի թեկնածու է համարվել Ռուսաստանի համար։ Այս տեղեկությունը անհիմն համարել չի կարելի, բայց կառավարության փոփոխությունն այնպիսի որոշում է, որ չի կայացվում մեկ գործոնի ազդեցությամբ։ Մի քանի պատճառներ համընկնում են»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր