Հրաչյա Հարությունյանին սպասվում է մինչև 7 տարի ազատազրկում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, երեկ ավարտվել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրգործի հետաքննությունը՝ կապված անցյալ տարվա հունիսին Մոսկվայում նրա վարած «Կամազ» բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետ, որի հետևանքով 18 մարդ մահացել էր:
Հարությունյանի մեղադրական գործով հետաքննությունը ուղարկվել է դատախազին: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը ինչպես հարկն է չէր սպասարկվում, ինչ հետևանքով էլ արգելակներն արդյունավետ չեն գործել: Հարությունյանը, ինչպես հետաքննություն է նշում, պետք է տեղյակ լիներ այդ մասին: Այժմ վարորդին սպասվում է մինչև 7 տարի ազատազրկում»։