211652_close_icon
views-count1843 դիտում article-date 09:47 04-04-2014

Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլայ Բորդյուժայի հրատապ այցը Հայաստան․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտի» աղբյուրները հայտնում են, որ այսօր մի քանի ժամով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կհանդիպի միայն ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչո՞վ է պայմանավորված նման հրատապ այցը տարածաշրջանի, Քեսաբի, ներքաղաքական սպասվող զարգացումների ֆոնին՝ աղբյուրները չցանկացան մանրամասնել։ Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, ի շարս այլ կարևոր հարցերի՝ ռուսաստանյան «սիլավիկի» հետ քննարկվելու է Հայաստանում ռազմարդյունաբերական համալիր բացելու խնդիրը նույնպես, ինչը տարածաշրջանայի դասավորությունների այս փուլում բավականին հետաքրքիր է։ Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Բորդյուժայի հայաստանյան հանդիպմանն անմիջապես հաջորդելու է Արթուր Բաղդասարյանի այցը Մոսկվա, որտեղ վերջինս հաճելին կհամատեղի օգտակարի հետ. հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, որի հետ, մեր տեղեկություններով, բացի պաշտոնական հարաբերություններից, նա կապված է նաև «վոլեյբոլային» ֆեդերացիոն շահերով։ Պարոնայք Բաղդասարյանն ու Պատրուշևը կքննարկեն նաև Բաղդասարյանի՝ Պատրուշևին ուղղված նամակում բարձրացված միգրացիոն խնդիրների հարցերը՝ դրանց կոնկրետ լուծումներ տալու ցանկությամբ, քանի որ հայկական կողմը նպատակ ունի մինչեւ մայիս՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզի ստորագրումը, լուծել այդ հարցը ևս։ Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում կհանդիպի ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ նույնպես»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր