Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանում է իր հրաժարականը
«Դեռևս փետրվար ամսին ես Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունելու իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված»,-այս մասին Տիգրան Սարգսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ և, առաջին հերթին, Հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»,- գրել է Տիգրան Սարգսյանը: