211652_close_icon
views-count1727 դիտում article-date 16:43 04-04-2014

Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը. ԼՂՀ վարչապետը՝ Տիգրան Սարգսյանին

Այսօր Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը նամակ է հղել Տիգրան Սարգսյանին, որում ասվում է. «Հարգարժան Տիգրան Սուրենի Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը և հավատում, որ այսուհետ ևս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին: Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ` համատեղ աշխատանքի համար: Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարևոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետևել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին և նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով: Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»: Հարգանքով ու բարեմաղթանքներով` ԼՂՀ վարչապետ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նմանատիպ նյութեր