211652_close_icon
views-count1530 դիտում article-date 20:19 04-04-2014

Հայ-ամերիկյան հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 3-4-ը տեղի է ունեցել 2008թ հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հանդիպում, որին մասնակցել են ՀՀ և ԱՄՆ գերատեսչական կառույցների ներկայացուցիչները: Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկել են միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման հետագա միջոցները: Կողմերը տեղեկատվություն են փոխանակել արդի միջուկային մաքսանենգության սպառնալիքների և միտումների վերաբերյալ ու քննարկել միջուկային հայտնաբերման, միջուկային քրեագիտության, իրավական հետազոտությունների և այլ գործիքների կիրառումը: Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ աջակցությունը և կարևորել հետագա համագործակցության շարունակումը: Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավարն իր հերթին գոհունակություն է արտահայտել կատարված աշխատանքներից և արձանագրված առաջընթացից: Կողմերը նախանշել են նաև ապագա քայլերը:

Նմանատիպ նյութեր