211652_close_icon
views-count3382 դիտում article-date 22:45 04-04-2014

Քրեակատարողական հիմնարկների պետերն ազատվել են աշխատանքից

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերը՝ համապատասխանաբար Նելսոն Զաքարյանը, Համլետ Խլղաթյանն ու Լյովա Սարուխանյանը 2014 թվականի մարտի 28-ից ազատել են զբաղեցրած պաշտոննները՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նմանատիպ նյութեր