211652_close_icon
views-count3103 դիտում article-date 23:59 04-04-2014

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-9-ին` նաև ամպրոպ: Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, 8-9-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով: [img]/ups/images/08313770013966404254357.jpg[/img] Երևանում ապրիլի 5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ին, 8-9-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: [img]/ups/images/016252700139664042520376.jpg[/img] Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (1975 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -10.20C (2004 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 11.40C ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն

Նմանատիպ նյութեր